Facebook-ի առևտրային հարթակի օգտատերերը սկսել են զենք ու թմրանյութեր վաճառել

13:04 • 05.10.16

Facebook սոցցանցի Facebook Marketplace առևտրային հարթակը համալրվել է հրազենի ու թմրանյութերի վաճառքի առաջարկություններով, հաղորդում է Quartz-ը:

 

Նշվում է, որ թմրանյութերից ու տարբեր զինատեսակներից բացի՝ Markeplace-ում կան նաև օձերի, ոզնիների ու այլ վայրի կենդանիների վաճառքի մասին հայտարարություններ, չնայած, որ հարթակի կանոններն արգելում են թմրանյութերի, զինամթերքի, ծխախոտի, ալկոհոլի ու կենդանիների առևտուրը:

 

«Մենք աշխատում ենք խնդրի լուծման ուղղությամբ, և խախտումների բացահայտումն ու վերացումը երաշխավորելու համար ուշադիր կհետևենք համակարգին, մինչև Marketplace-ը մեծ թվով մարդկանց համար հասանելի դառնա»,- հայտնել է Facebook-ի ապրանքների գծով տնօրեն Մերի Քյուն:

Facebook-ի առևտրային հարթակի օգտատերերը սկսել են զենք ու թմրանյութեր վաճառել