Facebook-ի մեսենջերում գաղտնի նամակագրության ծառայություն է ստեղծվել    

04:04 • 05.10.16

Facebook-ն իր ծառայություններում նոր գործառույթ է ավելացրել: Մեսենջերում հնարավոր է գաղտնի նամակագրություն ունենալ: Այդ մասին հաղորդել է կայքի պաշտոնական ծառայությունը:

Նշվում է, որ Messenger-ում կհայտնվի end-2-end ծածկագրով ծառայություն: Գաղտնի ծառայության համար օգտատերերին հարկավոր է նոր չաթ ստեղծել և համապատասխան կարգավորում ընտրել: Նաև նոր գրված հաղորդագրություններն «անհետանում» են, և դրանց վրա կարելի է ժամ դնել:


Գաղտնի չաթերը նշված են փականի նշանով: Ընդգծվում է, որ գաղտնի հաղորդագրությունները հնարավոր է վերանայել միայն այն սարքավորումից, որոնցից դրանք ուղարկվել են, սակայն չի կարելի ստեղծել խմբակային գաղտնի նամակագրություն: Այս գործառույթը դեռ հասանելի չէ բոլորին:

 

 

Facebook-ի մեսենջերում գաղտնի նամակագրության ծառայություն է ստեղծվել