Hennessey-ն վեցանիվ «գերհզոր» պիկապ կկառուցի
Ամերիկյան Hennessey Performance թյունինգային ատելյեն հայտարարել է VelociRaptor 6×6 վեցանիվ արտաճանապարհային ստեղծելու ծրագրերի մասին: Մեքենան կկառուցվի Ford F-150 Raptor SuperCrew նոր սերնդի «գերհզոր» պիկապի հիման վրա:
Ինչպես հաղորդում է Motor.ru-ն, VelociRaptor 6×6 մոդելը կհամալրվի նորացված մրցարշավային դիմամասով, նոր 20 դյույմանոց անվահեծերով և արտաճանապարհային անվադողերով, ինչպես նաև Brembo արգելակման համակարգով:
Պիկապը կհամալրվի 3.5 լիտր ծավալային, 6 մխոցային երկտուրբո շարժիչով, որի հզորությունը կկազմի 450-600 ձիաուժ:
Hennessey VelociRaptor 6×6 նվազագույն արժեքը կկազմի մոտ 295 000 դոլար: Սակայն վեցանիվ պիկապի թողարկման ամսաթիվը դեռևս հայտնի չէ:










