ԱՄՆ-ում Apple-ի թարմ արտադրանքի հոտով մոմեր են ստեղծվել (լուսանկարներ)

12:53 • 05.10.16

Ամերիկյան Twelve South ընկերությունը ստեղծել է ինքնատիպ մոմեր, որոնք նվիրված են հանրահայտ Apple բրենդի արտադրանքին:

 

new-mac-candle

 

Ինչպես նշում է luxurylaunches.com կայքը, մոմերը բուրում են ճիշտ այնպես, ինչպես Apple-ի թարմ, նոր տուփից հանած Mac համակարգիչը:

 

mac-candle

 

New Mac Soy Candle կոչվող նորույթը նախատեսված է 44-55 ժամ այրման համար: Այն 100%-ով բաղկացած է սոյայի վերամշակված յուղից:

 

new-mac-candle

ԱՄՆ-ում Apple-ի թարմ արտադրանքի հոտով մոմեր են ստեղծվել (լուսանկարներ)