Panasonic-ը ներկայացրել է թափանցիկ հեռուստացույցի առաջին օրինակը (լուսանկարներ, տեսանյութ)
Ճապոնական Panasonic տեխնոլոգիական ընկերությունը ներկայացրել է թափանցիկ հեռուստացույցի նախնական մոդելը, որն անջատված վիճակում նման է ապակյա թափանցիկ քառակուսու:

Ինչպես նշում է The Daily Mail-ը, բավական է միայն սեղմել միացման կոճակն ու հայտնվում է որակյալ պատկերով հեռուստաէկրանը:

Պարբերական մանրամասնում է, որ հեռուստացույցը LED-ի փոխարեն համալրված է OLED էկրանով, որն անջատված ժամանակ բացարձակ անտեսանելի է: Էկրանն այն աստիճան թափանցիկ է, որ անջատված ժամանակ կարելի է պարզ տեսնել դրա հետևում գտնվող իրերը:

Ընկերության ներկայացուցիչը նշել է, որ սարքը դեռևս ներկայացված է նախնական օրինակով, առաջիկա 3 տարվա ընթացքում դրա վաճառքը չի իրականացվելու:










