ԱՄՆ-ում ինքնաթիռի 75 ուղևորներին տարհանել են Galaxy Note 7 սմարթֆոնի պատճառով

23:59 • 05.10.16

ԱՄՆ Կենտուկի նահանգի Լուիսվիլի օդանավակայանում 75 մարդ է տարհանվել ինքնաթիռից, երբ ուղևորներից մեկի Samsung Galaxy Note 7 սմարթֆոնը սկսել է ծխալ:

Ինչպես հայտնում է Meduza գործակալությունը, միջադեպը տեղի է ունեցել թռիչքից առաջ: Սմարթֆոնի տերը` Բրայան Գրինը, ամերիկյան աղբյուրին պատմել է, որ հեռախոսն անջատել է օդանավի անձնակազմի խնդրանքով և դրել գրպանը, որից հետո այն սկսել է ծուխ արձակել: Տղամարդը գաջեթը գցել է հատակին, որի հետևանքով էլ այրվել է գորգը:

Գրինի խոսքով` ինքը սմարթֆոնն ստացել է սեպտեմբերի 21-ին, երբ ԱՄՆ-ում սկսվել է Galaxy Note 7 սմարթֆոնի փոխարինումը` կապված հեռախոսի անսարքության հետ:

USA Today-ի հաղորդմամբ`Samsung-ից կասկածանք են հայտնել, որ միջադեպը տեղի է ունեցել նոր սմարթֆոնի հետ և տեղեկացրել են, որ համագործակցում են իշխանությունների և օդանավակայանի հետ սարքավորման վերականգնման և հանգամանքները պարզելու համար:

 

 

ԱՄՆ-ում ինքնաթիռի 75 ուղևորներին տարհանել են Galaxy Note 7 սմարթֆոնի պատճառով