Mercedes-Benz-ը ներկայացրել է AMG GT սուպերքարի մանկական տարբերակը (լուսանկարներ)
Գերմանական Mercedes-Benz մեքենաշինական ընկերությունը ներկայացրել է AMG GT սուպերքարի մանկական տարբերակը՝ ստեղծված աշխարհի ամենաերիտասարդ ավտոսիրողների համար:

Ինչպես նշում է motor.ru-ն, ուշագրավ նորույթները նախատեսված են 18 ամսական և դրանից բարձր երեխաների համար:

Խաղալիք սուպերքարը ստեղծվել է 2 գունային լուծումով՝ մուգ ոսկեգույն և արծաթագույն: Վերջինս պատրաստված է օրիգինալ Mercedes-AMG GT-ի հիմքով, իսկ ոսկեգույնը՝ մեքենայի ավելի հզոր ու արագընթաց՝ S մոդելի հիմքով:

Աղբյուրը մանրամասնում է, որ ընկերությունը խաղալիք սուպերքարերից կարտադրի ընդամենը 1.000 օրինակ, որոնց վաճառքից ստացված գումարներն ուղղվելու են մանկական բարեգործական կազմակերպություններին:











