Աշխարհի ամենամեծ առագաստանավը սկսել է իր փորձնական նավարկությունը
Աշխարհի ամենամեծ Sailing Yacht A առագաստանավն առաջին անգամ ծով է դուրս եկել փորձարկում անցնելու համար: Այդ մասին չորեքշաբթի հաղորդել է Deutsche Welle կայքը:
Փորձարկման ժամանակ կստուգվի առագաստների աշխատանքը: Ռուս միլիարդատեր Անդրեյ Մելնիչենկոյի պատվերով կառուցված առագաստանավը ծով է դուրս եկել Քիլում:
143 մետրանոց նավն առաջին անգամ փորձարկվել է 2015թ-ի սեպտեմբերին: Փորձագետների գնահատմամբ՝ առագաստանավն արժեցել է ամենաքիչը 400 մլն եվրո: Առագաստանավի արտաքին տեսքով զբաղվել է դիզայներ Ֆիլիպ Սթարքը:










