Ֆերոմագնիսային հեղուկով փորձարկում, որի ժամանակ «այլմոլորակային» պատկերներ են ստեղծվում (տեսանյութ)
Ֆերոֆլոուն (Ferroflow) գիտության ու մշակույթի խաչմերուկում գտնվող փորձարկում-ցուցադրություն է, որի ժամանակ ֆերոմագնիսային հեղուկը համադրվում է մագնիսական ձգողականության հետ`ստեղծելով գեղեցկագույն տեսարան:
Ինչպես նշում է Boredpanda.com-ը, 1963 թվականին NASA-ն (Օդագնացության և տիեզերական տարածության հետազոտությունների ազգային գործակալություն) ֆերոմագնիսային հեղուկը ստեղծել է`այն որպես հրթիռային վառելիք օգտագործելու համար:
Աղբյուրը մանրամասնում է, որ տեսանյութում ցուցադրվող սարքի վերևի մասը կազմված է ինքնաթիռների պատրաստման մեջ օգտագործվող T8 տեսակի ալյումինից, որը զարմանալիորեն դիմացկուն է, իսկ ապակե խողովակը պատրաստված է լաբորատոր ապակուց:










