Samsung-ը կգնի արհեստական ինտելեկտի ծրագրեր մշակող ընկերությունը
Հարավկորեական Samsung տեխնոլոգիական ընկերությունը հայտնել է ամերիկյան Viv Labs-ը գնելու մտադրության մասին, հայտնում է ria.ru-ն՝ մանրամասնելով, որ գնվելիք ընկերությունը զբաղվում է արհեստական ինտելեկտի ծրագրերի ստեղծմամբ:
Նշվում է, որ Viv Labs-ը հիմնել են Siri ձայնային օգնականի ստեղծողները, որոնք 2016թ. ներկայացրել են Siri-ի մրցակցին՝ բաց գաղտնաբառով Viv հավելվածը, որը, ի տարբերություն Siri-ի, «օգտատերերին կարող է առաջարկել հարյուր հազարավոր գործառույթներ»:
Նշվում է, որ Samsung-ի և Viv Labs-ի միջև գործարքի գինը չի հրապարակվել:
Samsung-ի ներկայացուցիչը պատմել է, որ գործարքի կնքումից հետո ընկերությունը կսկսի 2017թ. 2-րդ կեսից Viv-ը տեղադրել սեփական արտադրության սմարթֆոններում:










