Chevrolet-ը ջրածնային ամենագնաց է ստեղծել ԱՄՆ բանակի համար
ԱՄՆ-ում նոր ռազմական ամենագնաց են մշակել` ջրածնային վառելիքային տարրերով: Colorado ZH2 մեքենան ստեղծել է Chevrolet ընկերությունը` ԱՄՆ բանակի զրահապատ տեխնիկայի մշակման և հետազոտությունների ինժեներական կենտրոնի պատվերով:
Ինչպես հաղորդում է Корреспондент-ը, 2017 թ-ին ամերիկազի զինվորականները կսկսեն նոր մեքենայի փորձարկումները:
ԱՄՆ բանակը մի քանի տեսակի ամենագնացներ է օգտագործում սպառազինման մեջ, որոնք մի քանի ընդհանուր թերություններ ունեն, որոնցից կարևորը, ըստ զինծառայողների, աղմուկն է, ինչը պայմանավորված է ներքին այրման շարժիչի աշխատանքով:
Հաղորդվում է, որ Chevrolet-ը Colorado ZH2 մոդելն անաղմուկ է ստեղծել: Այն տեղաշարժվելու է էլեկտրաշարժիչների օգնությամբ, էներգիա են ստանալու ջրածնային վառելիքային տարրերից:










