Համացանցի օգտատերերը խնդիրների են բախվել նոր iPhone 7-ի ակտիվացման հարցում

11:21 • 07.10.16

Ամերիկյան Apple տեխնոլոգիական ընկերության iPhone 7 սմարթֆոնի տերերը խնդիրների են բախվել սարքի ակտիվացման հարցում, հայտնում է lenta.ru-ն՝ մանրամասնելով, որ նրանց գնած սմարթֆոնները կապված են եղել այլոց Apple ID-ների հետ:

 

«Ինձ մոտ այնպիսի տպավորություն էր, որ ինչ որ մեկն իմ հեռախոսն արդեն օգտագործել է, քանի որ նոր iPhone-ս կապված էր ինչ որ անհասկանալի Apple ID-ի: Ընկերության ներկայացուցիչներն ինձ տեղեկացրին, որ պետք է փոխեմ հեռախոսս»,-ասել է օգտատերերից մեկը:

 

Սմարթֆոնների տերերից ոմանք նշել են, որ իրենց վերջիվերջո հաջողվել է ակտիվացնել iPhone 7-ն Apple-ի աշխատակիցների օգնությամբ, իսկ մյուսներն էլ ստիպված են եղել փոխել հեռախոսները:

 

Համացանցի օգտատերերը խնդիրների են բախվել նոր iPhone 7-ի ակտիվացման հարցում