Mercedes-ը սկսել է AMG C 63 կուպեի «էքստրեմալ» տարբերակի փորձարկումները. լուսանկարներ
Համացանցում են հայտնվել Mercedes-AMG C 63-ի «էքստրեմալ» տարբերակի փորձնական նախատիպի լրտեսական լուսանկարները:
Ինչպես ներկայացնում է Motor.ru-ն, նորագույն մոդելը կստանա անվանման R մասնիկը` Mercedes-AMG GT R սուպերքարի մրցարշավային մոդելի օրինակով:
Սովորական C 63 կուպեից փորձնական տարբերակը տարբերվում է բեռնախցիկի տանիքին հակաթևի առկայությամբ: Բացի այդ, R-տարբերակը, հավանաբար, կներկայանա այլ արտաքին փոփոխություններով:
Ինչպես և ստանդարտ մոդելը, նոր C 63-ը կհամալրվի 8 մխոցային երկտուրբո շարժիչով, որի հզորությունը, հավանաբար, կգերազանցի 510 ձիաուժը: Շարժիչը կաշխատի 7 աստիճան «ռոբոտացված» փոխանցման տուփով:
Ենթադրվում է, որ նորույթի պրեմիերան կկայանա մինչև 2016-ի ավարտը:













