ԱՄՆ-ում ատոմային ռումբի 2 նոր տեսակ է փորձարկվել

10:35 • 07.10.16

Միացյալ Նահանգներում բարեհաջող փորձարկվել է ատոմային ռումբի 2 նոր տեսակ (B61-7 և B61-11), որոնք կարող են տեղափոխել միջուկային լիցքեր:

 

Ինչպես հայտնում է ԱՄՆ-ի միջուկային անվտանգության հարցերով ազգային վարչությունը, առանց միջուկային լիցքերի ռումբերի փորձարկումն իրականացվել է B-2 Spirit ռազմավարական ռմբակոծիչներով:

 

Ենթադրվում է, որ նոր ռումբերը կհամալրեն ԱՄՆ-ի զինանոցը 2020թ.:

 

ԱՄՆ-ում ատոմային ռումբի 2 նոր տեսակ է փորձարկվել