Ծառերը կարող են ընկերանալ և հոգ տանել միմյանց մասին. հետազոտություն
Ծառերը մարդկության համար օգտակար նյութերի և թթվածնի սկզբնական աղբյուր են: Ծառերը մեծ թթվածին ու փայտ են տալիս, մեզ համար զով ու ստվեր են ապահովում և վերջապես պատուհանից բացվող գեղեցիկ տեսարան են ապահովում ու գեղեցկացնում շրջապատը:
Սակայն ծառերը հոգ են տանում ոչ միայն մարդկանց, այլև իրենք իրենց մասին: Ինչպես գրում է Boredpanda.com-ը` նոր ուսումնասիրությունները ցույց են տվել, որ ծառերը, ինչպես և մարդիկ, զգացմունքեր ունեն:
Գերմանացի անտառապահ, հեղինակ Պետեր Վոհլեբենի և Բրիտանական Կոլումբիայի համալսարանի բնապահպան Սյուզան Սիմարդի իրականացրած ուսումնասիրությունը` «Խելացի ծառեր» խորագրով, պարզել է, որ ծառերը կարող են էմոցիաներ դրսևորել, հաղորդակցվել միմյանց հետ, ընկերանալ և անգամ փաթաթվել մեկը մյուսին:
Գիտնականների խոսքով` ծառերի միջև ընկերությունն իրական երևույթ է. ծառերը կարող են տարիներ շարունակ հոգ տանել միմյանց մասին:










