Շարժական ռոբոտ-սարքը կարող է տեքստեր հավաքել ցանկացած պահի (տեսանյութ)

18:13 • 09.10.16

Tech Insider-ը փոքրածավալ տպագրական ռոբոտ-սարք է ներկայացրել, որի միջոցով հնարավոր է տեքստեր հավաքել ցանկացած պահին և ցանկացած վայրում:

ZutA կոչվող շարժական ռոբոտ-սարքն ստեղծել են Երուսաղեմի Տեխնոլոգիական քոլեջի ուսանողները: Սարքը տեքստեր է հավաքում ցանկացած չափսի թղթի վրա:

Նորարար ռոբոտը մեկ ստանդարտ էջն ամբողջությամբ տպագրում է 40 վայրկյանում: Այն նաև միանում է Wi-Fi-ին, այնպես որ կարող է տեքստը տպագրել հենց սմարթֆոնից: Նմանօրինակ սարքի մեկ նմուշն արժե 299 դոլար:

 

 

 

Շարժական ռոբոտ-սարքը կարող է տեքստեր հավաքել ցանկացած պահի (տեսանյութ)