6 մասնագիտություն, որտեղ ռոբոտներն ապագայում կփոխարինեն մարդկանց

22:43 • 09.10.16

 

Այն, ինչ տասնամյակներ առաջ ֆանտաստիկա էր համարվում կամ հեռու ապագայի գործ, այսօր արդեն իրականություն է։ Ռոբոտներն ու բարձր տեխնոլոգիաներն արդեն վաղուց մեր կյանքի մի մասն են կազմում և շուտով պատրաստվում են նորանոր ոլորտներ գրավել:

Այս մասին գրում է РИА Новости-ն` ներկայացնելով ռոբոտատեխնիկայի առաջիկա նվաճումներն ու այն գործառույթները, որոնք ռոբոտները կանեն մարդկանց փոխարեն:

1. Վարորդ

Այսօր արդեն աշխարհում երկու տաքսի ծառայություն է գործում, որոնք ինքնագնաց մեքենաներ են կիրառում: Այդ ծառայություններն են ամերիկյան Uber-ը և սինգապուրյան nuTonomy-ն: 2018-ին սինգապուրյան ընկերությունը մտադիր է իր բոլոր մեքենաները ինքնագնացներով փոխարինել:

2. Սուրհանդակ

Բազմաթիվ փոստային ծառայություններ և տրանսպորտային ընկերություններ տարատեսակ անօդաչու թռչող սարքեր են փորձարկում`դրանք կիրառելով տարբեր առարկաների առաքման համար:

3. Ուսուցիչ

Օտար լեզուների հեռակա ուսուցումը և տարատեսակ դասընթացներն ինտելեկտուալ ավտոմատացված համակարգերի միջոցով արդեն իրականություն է: Առավել կատարելագործված տեխնիկաներն ու համակարգերը դեռևս փորձարկման փուլում են գտնվում:

4. Պարեկ

Պարեկային ռոբոտների հիմնական առաջադրանքները տեղանքում հերթապահություն իրականացնելն է հնարավոր խախտումները հայտնաբերելու և օպերատորներին դրանց մասին տեղեկացնելու համար:

5. Բեռնակիր

Տարբեր իրեր բերելն ու տանելը ռոբոտներին սովորեցրել են արդեն վաղուց: Այժմ զարգանում է բեռնակիր-ռոբոտների ոլորտը, որոնք ծանր առարկաներ են տեղափոխում խոշոր ընկերությունների պահեստներում:

6. Կենսաչափական պրոթեզներ

Ռոբոտատեխնիկայի մասին խոսելիս անհնար է մոռանալ նորագույն պրոթեզների մասին, որոնք օգնում են մարդկանց հաղթահարել մարմնի առանձին մասերի բացակայությամբ պայմանավորված բարդությունները:

6 մասնագիտություն, որտեղ ռոբոտներն ապագայում կփոխարինեն մարդկանց