Իլոն Մասկը խոստացել է հոկտեմբերին «անսպասելի» արտադրանք ներկայացնել

11:57 • 10.10.16

Tesla Motors-ի և Space X-ի հիմնադիր Իլոն Մասկը խոստացել է հոկտեմբերի 17-ին ներկայացնել Tesla-ի նոր արտադրանքը, որն անակնկալ կդառնա շատերի համար, գրում է Business Insider-ը:

 

Մասկը գրել է Twitter-ում, որ «անսպասելի» արտադրանքը կներկայացվի հոկտեմբերի 17-ին, իսկ հոկտեմբերի 28-ին կներկայացվի Tesla-ի և SolarCity-ի համատեղ ծրագիրը: Դրանք հավանաբար կլինեն արևային վահանակներ:

 

Նշվում է, որ «անսպասելի» արտադրանքը կարող է լինել Tesla ավտոմեքենաների համար երկրորդ սերնդի ավտոպիլոտը: Նշվում է, որ նոր տարբերակը կկարողանա ֆիքսել ճանապարհային նշանները և ճանաչել, թե ինչ է ցույց տալիս լուսակիրը:

 

Եվս մի հավանական անակնկալ կարող են դառնել Powerwall և Powerpack վահանակները, որոնք թույլ կտան լիցքավորել Tesla-ն տնային պայմաններում:

 

Իլոն Մասկը խոստացել է հոկտեմբերին «անսպասելի» արտադրանք ներկայացնել