Տիեզերագնացները գիշերային Երկրի հիասքանչ լուսանկարներ են ներկայացրել (լուսանկարներ)
Միջազգային տիեզերական կայանի (ՄՏԿ) անձնակազմի անդամները որոշել են «երկրաբնակների» հետ կիսվել այն հիասքանչ տեսարաններով, որոնք իրենք հաճախ են տեսնում աշխատանքի բերումով:
ՆԱՍԱ-ի (Օդագնացության և տիեզերական տարածության հետազոտությունների ազգային գործակալություն) պաշտոնական կայքում նշվում է, որ ֆոտոխցիկի`15-30 վայրկյանի ընթացքում մեկ կադր ստանալու ռեժիմի շնորհիվ տիեզերագնացներին հաջողվել է լուսանկարներ ստանալ, որոնցում քաղաքների լույսերը միախառնվում են աստղերի լույսի հետ` ստեղծելով հետաքրքիր ու գեղեցիկ պատկերներ:
«Հոկտեմբերի 3-ին, երբ ՄՏԿ-ն շարժվում էր 17, 500 մղոն/ժամ արագությամբ, տիեզերագնացներն անհավատալի աստղային ճանապարհների լուսանկարներ են ստացել: Կայանը մոտավորապես 90 րոպեի ընթացքում պտույտ է կատարում Երկիր մոլորակի շուրջ, և տիեզերագնացները մեկ օրվա ընթացքում մոտ 16 անգամ արևածագ ու մայրամուտ են տեսնում»,- գրել է ՆԱՍԱ-ն (Օդագնացության և տիեզերական տարածության հետազոտությունների ազգային գործակալություն):
![]()











