Իտալացի մասնագետները ներկայացրել են BMW i8 և i3 մոդելների բացառիկ տարբերակները (լուսանկարներ)
Մեքենաների թյունինգավորմամբ զբաղվող իտալական Garage Italia Customs ընկերությունը, համագործակցելով ավտոարտադրության ոլորտի ամենահեղինակավոր ներկայացուցիչներից մեկի՝ գերմանական BMW-ի հետ, ներկայացրել է i8 և i3 մեքենաներիր բացառիկ տարբերակները:
Ինչպես նշում է luxurylaunches.com կայքը, ուշագրավ նորույթները ստացել են BMW i8, i3 Crossfade Special Editions անվանումը: Դրանց պաշտոնական շնորհանդեսը կայացել է Փարիզի միջազգային ավտոշոուի ժամանակ:
Աղբյուրը նկատում է, որ մեքենաները նախևառաջ աչքի են ընկնում դիզայներական ինքնատիպ լուծումներով, որոնց շնորհիվ մոդելները ստացել են ակնահաճո գունավորում ու դինամիկ տեսք:
Նշենք, որ առանձնակի ուշադրության են արժանի նաև մեքենաների ներքին սրահները, որոնց ճոխությունն ու հարմարավետ դիզայնն անտարբեր չեն թողնի ոչ մեկի։


















