Հրապարակվել են «Կարմիր մոլորակի» նոր լուսանկարները
Հնդկաստանի տիեզերքի հետազոտության կազմակերպությունը հրապարակել է ուշագրավ ֆոտոշարք, որում ներկայացված է Արեգակնային համակարգի, թերևս, ամենաշատ քննարկված մոլորակը՝ Մարսը:
Ինչպես նշում է The Verge-ը, լուսանկարները ֆիքսվել են 2013թ. Հնդկաստանի արձակած և 2014թ. «Կարմիր մոլորակի» ուղեծրի վրա դուրս եկած Mars Orbiter արբանյակի կողմից:
Աղբյուրը մանրամասնում է, որ այդ ժամանակից ի վեր արբանյակն անընդհատ լուսանկարում է Մարսի մակերևույթը՝ ուսումնասիրելով մոլորակի մթնոլորտն ու դրա կողքով անցնող երկնային մարմինները:
![]()
![]()
![]()
![]()
![]()
![]()
![]()
![]()
![]()










