Samsung-ը դադարեցրել է արտահանման համար նախատեսված Galaxy Note 7-ի արտադրությունը
Հարավկորեական Samsung Electronics տեխնոլոգիական ընկերությունը միառժամանակ դադարեցրել է արտահանման համար նախատեսված Galaxy Note 7 սմարթֆոնի արտադրությունը, ինչը պայմանավորված է մարտկոցների անսարքությամբ:
Ինչպես նշում է gazeta.ru-ն, ընկերության՝ Վիետնամում գտնվող և միջազգային մատակարարումներով զբաղվող գործարանը ժամանակավորապես դադարեցնում է աշխատանքը:
Աղբյուրը հիշեցնում է, որ նոր սմարթֆոնի վաճառքը Հարավային Կորեայում մեկնարկել էր օգոստոսի 19-ին, սակայն սեպտեմբերի սկզբին ընկերությունը ստիպված է եղել համաշխարհային շուկայից հետ կանչել 2.5 մլն Galaxy Note 7, երբ պարզվել է դրանց մարտկոցներում առկա տեխնիկական անսարքությունների մասին:










