Հոլանդացիներն օդում ճախրող ամպի տեսքով Bluetooth բարձրախոս են ստեղծել (լուսանկարներ, տեսանյութ)
Նորարարական էլեկտրոնիկայի արտադրությամբ զբաղվող Crealev հոլանդական ընկերությունը ներկայացրել է աշխարհի, թերևս, ամենաինքնատիպ Bluetooth բարձրախոսներից մեկը, որն առաջին հայացքից կարելի է շփոթել անկշռության մեջ ճախրող ամպի հետ:

Ինչպես նշում է boredpanda.com կայքը, հոլանդացի մասնագետները դիզայներ Ռիչարդ Քլարքսոնի հետ համագործակցության արդյունքում կարողացել են պոլիեթերային մանրաթելից պատրաստել տնային ամպիկ, որը հատուկ մագնիսների շնորհիվ սավառնում է տակդիրի վերևում՝ մի քանի սմ բարձրության վրա:

Բացի այդ, ամպի ներսում ներկառուցված հատուկ LED լույսերը ժամանակ առ ժամանակ ամպրոպի և կայծակի գերիրական տեսարաններ են ստեղծում:












