Facebook-ը գործարկել է Workplace կորպորատիվ հաղորդակցման ծառայությունը   

00:16 • 11.10.16

Facebook ընկերությունը հայտարարել է աշխատավայրում կորպորատիվ հաղորդակցման համար նախատեսված հատուկ մեսենջերի գործարկման մասին, որն ստացել է Workplace անվանումը: Այս մասին տեղեկացնում է CNN-ը` վկայակոչելով ընկերության մամլո ծառայությունը:

«Այսօր տեղեկացնում ենք, որ Workplace-ն արդեն հասանելի կլինի յուրաքանչյուր ընկերության կամ կազմակերպության համար, որը կցանկանա օգտվել ծառայությունից», - ասվում է ընկերության հաղորդագրության մեջ:

Ինչպես ընդգծում են Facebook-ում, նոր ծառայության փորձարկումները 3 տարուց ավելի են տևել: Ներկա պահին այն օգտագործվում է մոտ 1000 ընկերությունների կողմից ողջ աշխարհում: Ծառայությունն առավել մեծ տարածում է գտել Հնդկաստանում, ԱՄՆ-ում, Նորվեգիայում, Մեծ Բրիտանիայում և Ֆրանսիայում:

Facebook-ը հայտնում է նաև, որ նոր ծառայությունը վճարովի է լինելու: Արժեքը կկազմի ամսական 1-3 դոլար` ակտիվ օգտատերերի քանակով պայմանավորված:

 

 

Facebook-ը գործարկել է Workplace կորպորատիվ հաղորդակցման ծառայությունը