Գիտնականները Նյու Յորքում մասշտաբային ջրհեղեղներ են կանխատեսում
Նյու Յորքում 100 տարի անց կարող է ջրհեղեղների թիվն ավելանալ: Այդ մասին հաղորդում են Ռատգերսի, Փրինսթոնի համալսարանների գիտնականները: Ըստ զեկույցի՝ ջրհեղեղները երեք անգամ ավելի շատ կլինեն, իսկ ջրի մակարդակը կհասնի 2.7 մետրի, ինչպես եղավ 2012թ-ին Սենդի փոթորկից հետո:
Գիտնականները հաղորդել են, որ 21-րդ դարում ջրհեղեղներն ավելի հավանական են դարձել ծովի մակարդակի բարձրացման հետևանքով: Այդ պատճառով տարրերային աղետների առաջացման հավանականությունը կարող է ավելանալ 4 անգամ: Հետազոտությունն անցկացվել է համակարգչային մոդելների միջոցով և օդերևութաբանական հետազոտությունների հիման վրա:
Սակայն նման հետազոտությամբ ստացված տվյալները չեն կարող հստակ կանխատեսել, թե ինչ հաճախականությամբ մասշտաբային ջրհեղեղներ տեղի կունենան: Բայց հնարավոր է, որ նման դեպքերի հաճախականությունը կավելանա 17 անգամով:










