Կանադուհին ամուսնացել է ինքն իր հետ` սոցցանցերում հարսանեկան լուսանկարներ ունենալու համար
Կանադուհի Քեյթ Սիմփսոնը, հոգնելով ընկերների նշանադրության լուսանկարները սոցցանցերում տեսնելուց, հուսահատ քայլի է գնացել. աղջիկն ամուսնացել է ինքն իր հետ:
Ինչպես գրում է The Huffington Post-ը, անցյալ տարի Սիմփսոնը բաժանվել է իր ընկերոջից և շատ ծանր է տարել իրենց բաժանումը: Նրան էլ ավելի էին վհատեցնում սոցցանցերում անընդմեջ տեղադրվող նշանադրության և հարսանեկան լուսանկարները:
Վերջիվերջո, կանադուհին չի դիմացել և Նոր տարվա շեմին ինքն իրեն առաջարկություն է արել, իսկ 2016-ի ապրիլին ամուսնացել: Նշվում է, որ «պսակադրությունը» Քեյթը կազմակերպել է իր 28-րդ տարեդարձի օրը և հրավիրել իր բոլոր ընկերներին ու հարազատներին:
Ծնողներն, ի դեպ, աջակցել են իրենց դստերը: Հայրը նրան ուղեկցել է դեպի խորան, իսկ մայրն ասել է, որ նույն կերպ կվարվեր երիտասարդ ժամանակ, եթե հնարավորություն ունենար:











