Անթալիա-Մոսկվա չվերթի ուղևորները 3 ժամ թռել են մահացած կնոջ հետ

10:02 • 13.10.16

Անթալիայից Մոսկվա թռչող օդանավի ուղևորները ստիպված են եղել 3 ժամ թռչել մահացած կնոջ հետ, ում դին չվերթի ողջ ընթացքում գտնվել է նստատեղերի միջև եղած արանքում:

 

Ինչպես նշում է ntv.ru-ն, կնոջ մահվան պատճառը եղել է սրտի նոպան: Հետագայում պարզվել է, որ 53-ամյա կինն ունեցել է շաքարախտ, սակայն թռիչքից առաջ ինսուլինը դրել է ուղեբեռի մեջ:

 

Աղբյուրը մանրամասնում է, որ ինքնաթիռում գտնվելու ժամանակ կնոջ ինքնազգացողությունը կտրուկ վատացել է: Քանի որ ինքնաթիռում անհրաժեշտ դեղորայք չի եղել, կնոջ կյանքը չի հաջողվել փրկել:

 

Ուղևորի մահից հետո ինքնաթիռի օդաչուն որոշել է չընդհատել թռիչքը, ուստի՝ կնոջ դին փակել են ծածկոցով ու թողել նստարանների արանքում:

 

 

 Пассажиры рейса Анталья — Москва три часа летели с мертвой женщиной