Հաքերների հարձակման պատճառով Twitter-ի և Spotify-ի աշխատանքում խափանումներ են գրանցվել

18:48 • 21.10.16

Հաքերների գործողությունների հետևանքով խափանումներ են գրանցվել Twitter միկրոբլոգերի ծառայության և Spotify հոսքային երաժշտական ծառայության աշխատանքում: Այս մասին հայտնում է Agence France-Presse գործակալությունը՝ վկայակոչելով ամերիկյան Dyn ինտերնետային պրովայդերի հայտարարությունը:

Իր հերթին ընկերությունը հայտնում է, որ իր համակարգի վրա DDoS հարձակումը սկսվել է UTC ժամանակով 11:10-ին և հիմնականում ազդել է ԱՄՆ-ի արևելքում գտնվող այցելուների վրա:

Ընկերության մասնագետներն աշխատում են ծառայությունների աշխատանքի վերականգնման վրա:

Հաքերների հարձակման պատճառով Twitter-ի և Spotify-ի աշխատանքում խափանումներ են գրանցվել