Առողջապահության համաշխարհային կազմակերպությունն անպտղությունը դասել է հաշմանդամության շարքին

22:25 • 21.10.16

Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը նոր չափանիշներ է սահմանել, որոնց համաձայն` անպտղություն հասկացողությունն ընդլայնվում է և դասվում է հաշմանդամության շարքին: Այս մասին հայտնում Daily Express-ը:

Ինչպես հայտնի է, անպտղություն է համարվում, երբ կնոջ մոտ ախտորոշվում է սերունդ տալու անկարողություն կանոնավոր սեռական կյանքով զբաղվելուց մեկ տարի հետո: ԱՀԿ-ն նման մարդկանց հաշմանդամ է համարում:

Բացի այդ, կազմակերպությունն անպտղությամբ տառապող մարդկանց շարքին է դասել նրանց, ովքեր չեն կարողանում իրենց համար համապատասխան սեքսուալ զուգընկեր գտնել և երեխա ունենալ:

Այսպիսով, նոր չափորոշիչների համաձայն`հետերոսեքսուալ միայնակ տղամարդիկ և կանայք, ինչպես նաև միասեռականները, ովքեր ցանկանում են երեխա ունենալ արտամարմնական բեղմնավորման քվոտաներ ստանալիս կունենան նույն իրավունքները, ինչպես նրանք, ովքեր չեն կարողանում երեխա ունենալ բժշկական ցուցանիշներով:

 

 

 

Առողջապահության համաշխարհային կազմակերպությունն անպտղությունը դասել է հաշմանդամության շարքին