Մերկելը Ռուսաստանի նկատմամբ նոր պատժամիջոցների սահմանման մասին է ակնարկել

14:14 • 22.10.16

Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը հայտարարել է, որ եթե Ռուսաստանը շարունակի Հալեպի հրթիռակոծումը, Եվրամիությունը կքննարկի բոլոր պատասխան գործողությունները, գրում է korrespondent.net կայքը:

 

«Հրթիռակոծությունները վերսկսելու դեպքում ԵՄ-ն կարող է վերանայել Ռուսաստանի հանդեպ քաղաքականությունը»,- ասել է Մերկելը Բրյուսելում տեղի ունեցած ԵՄ գագաթնաժողովի ընթացքում:

 

Մերկելի խոսքով` Ռուսաստանի հանդեպ նոր պատժամիջոցների վերաբերյալ կոնկրետ ծրագիր գագաթնաժողովի ընթացքում չի քննարկվել, սակայն անհրաժեշտության դեպքում Եվրամիությունն արագ կգործի այդ ուղղությամբ:


Արևմտյան երկրները մեղադրում են Մոսկվային ու Դամասկոսին խաղաղ բնակիչներին և ընդդիմությանը հարվածներ հասցնելու համար։