Aston Martin-ի և Red Bull-ի համատեղ հիպերքարը 320 կմ/ժ արագություն կզարգացնի 10 վայրկյանում (լուսանկարներ)
Aston Martin և Red Bull ընկերությունների համատեղ արտադրանքը՝ AM-RB 001 հիպերքարը, կկարողանա 320 կմ/ժ արագություն զարգացնել 10 վայրկյանում. այս մասին հայտնում է motor.ru-ն՝ հավելելով, որ այս արագությունը լիովին կանգնեցնելու համար մեքենայից կպահանջվի 5 վայրկյան:
Հայտնի է, որ փոխադրամիջոցը համալրված կլինի 1.000 ձիաուժ հզորությամբ V12 բենզինային շարժիչով, ինչպես նաև «Ֆորմուլա-1»-ի մրցարշավային բոլիդներին հատուկ արգելակներով:
Նշվում է, որ մեքենայից արտադրվելու է 175 օրինակ, որից 25-ը՝ մրցարշավային տարբերակ է լինելու: Մեքենաներից յուրաքանչյուրի գինը կկազմի մոտ 3 մլն դոլար: Փոխադերամիջոցի առաջին օրինակները կներկայացվեն 2019թ.:















