Նորարար դիզայնով գոտին թույլ է տալիս հեշտությամբ հարմարեցնել այն իրանին (տեսանյութ)
Գոտին ստեղծվել է տաբատը կամ ցանկացած տեսակի հանդերձանքն այն կրողի իրանին հարմարեցնելու համար, սակայն դա երբեմն իրական տանջանք է լինում` հաշվի առնելով գոտիների վրա ստանդարտ հեռավորությամբ արվող անցքերը, որոնք կարող են չհամապատասխանել իրանի չափսերին:
Ինչպես ներկայացնում է Business Insider-ը, այս հարցը, կարծես թե, լուծում է գտել նորարար դիզայնով գոտու շնորհիվ, որն անցքեր չունի: Գոտին կրողը պետք է միայն ձգի այն իրանի երկայնքով` անհրաժեշտ չափով ձգելով գոտու ժապավենը:
Նորարար գոտու ատամնավոր դիզայնը թույլ չի տալիս, որ այն շարժվի տեղից կամ թուլանա:
Տեսանյութը՝ այստեղ։










