Էրդողան փաշա… այլևս երբեք. Շերը գրառում է կատարել «Խոստումը» ֆիլմը դիտելուց հետո

19:20 • 23.10.16

Աշխարհահռչակ ամերիկահայ երգչուհի Շերը (Շերլին Սարգսյան) Հայոց ցեղասպանության մասին պատմող «Խոստումը» ֆիլմը դիտելուց հետո գրառում է կատարել Twitter-ի իր էջում:

«Այս գիշեր դիտեմ եմ «Խոստումը» ֆիլմը: Այն իրական պատմությունն է այն մասին, թե ինչպես են թուրքերը 1915 թվականին կոտորել 1.5 միլիոն հայերի: Էրդողան փաշա… Այլևս երբեք», - սոցցանցում գրառել է երեք միլիոնից ավելի հետևորդներ ունեցող երգչուհին:

Հիշեցնենք, որ ամերիկահայ բարերար Քըրք Քըրքորյանի նախաձեռնությամբ նկարահանված ֆիլմի `Տորոնտոյի միջազգային փառատոնում կայացած համաշխարհային պրեմիերայից օրեր անց երգչուհին գովերգել էր այն`ասելով. «Դուք հնարավորություն տվեցիք աշխարհասփյուռ հայերին լսելի դարձնելու իրենց ձայնը»:  

Հայոց ցեղասպանության իրադարձությունների ժամանակ ձևավորված սիրո եռանկյունու մասին պատմող ֆիլմում գլխավոր դերերը մարմնավորել են Քրիստիան Բեյլը, Շառլոթ լը Բոնը և Օսկար Այզեքը: Ֆիլմի ռեժիսորն է Ջորջ Թերին: