Թրամփի շտաբը հերքում է սեռական ոտնձգությունների վերաբերյալ ամերիկյան պոռնոդերասանուհու մեղադրանքները
Ամերիկյան պոռնոդերասանուհի Ջեսիքա Դրեյքը հրապարակավ մեղադրել է ԱՄՆ-ի նախագահական մրցապայքարի հանրապետական մասնակից Դոնալդ Թրամփին իր նկատմամբ սեռական բնույթի ոտնձգությունների իրականացման համար:
Ինչպես հայտնում է gazeta.ru-ն, Թրամփի նախընտրական շտաբն արձագանքել է մեղադրանքին՝ նշելով, որ միլիարդատերը երբեք չի հանդիպել էրոտիկ ֆիլմերի հերոսուհուն:
Սրան ի պատասխան՝ Դրեյքը ցուցադրել է մի լուսանկար, որում ինքը պատկերված է Թրամփի կողքին կանգնած: Սակայն էքսցենտրիկ միլիարդատիրոջ ներկայացուցիչների պնդմամբ՝ այս ամենը բեմադրություն է՝ կազմակերպված նրա գլխավոր մրցակից դեմոկրատ Հրիլարի Քլինթոնի կողմից:
Նրանք նաև հավելել են, որ նախկինում Թրամփը՝ որպես հայտնի անձ, լուսանկարվել է հազարավոր մարդկանց հետ, սակայն դա չի նշանակում որ նա որևէ կերպ կապված է եղել պոռնոդերասանուհու հետ:











