Ճապոնիայում միաժամանակ 2 պայթյուն է տեղի ունեցել. կան տուժածներ

10:41 • 23.10.16

Ճապոնական Ուցունոմիա քաղաքում տեղի է ունեցել 2 պայթյուն, ինչի հետևանքով վնասվածքներ է ստացել առնվազն 3 մարդ, հայտնում է gazeta.ru-ն՝ հավելելով, որ նրանցից մեկի վիճակը գնահատվել է որպես ծայրահեղ ծանր:

Աղբյուրը մանրամասնում է, որ պայթյունները տեղի են ունեցել գրեթե միաժամանակ՝ մայրաքաղաք Տոկիոյից մոտ 100 կմ դեպի հյուսիս ընկած հատվածում: Այնուհանդերձ՝ դրանց պատճառները դեռևս հայտնի չեն:

Ներկայում ոստիկանությունը դեպքի առնչությամբ հետաքննություն է սկսել: Դեպքի վերաբերյալ այլ մանրամասներ չեն հաղորդվում: