Մոսկվայում հոսպիտալացվել է հայտնի երգիծաբան Միխաիլ Զադորնովը

15:38 • 23.10.16

Մոսկվայում հոկտեմբերի 22-ին հոսպիտալացվել է ռուս հայտնի գրող-երգիծաբան Միխայիլ Զադորնովը: Այդ մասին հայտնել են մայրաքաղաքի շտապօգնության տեղեկատվական ծառայությունում. գրում է «ՌԻԱ Նովոստի»-ն:

Շտապօգնության ծառայությունում չեն հայտնել, սակայն, թե որ բժշկական հաստատություն է տեղափոխվել Զադորնովը:

Ավելի վաղ լրատվամիջոցները հայտնել էին, որ Զադորնովը վատացել է համերգի ժամանակ, ինչից հետո նրան տարել է շտապօգնությունը:

Ինչպես հայտնում է լրատվամիջոցը, հոկտեմբերի սկզբին Զադորնովը հայտնել էր առողջական խնդիրների մասին: Նա հայտարարել էր, որ իր մոտ «լուրջ հիվանդություն» է հայտնաբերվել: Ավելի ուշ Զադորնովը պատմել էր սպասվող քիմիաթերապիայի մասին: