Սիրիական բանակը հարձակման է անցել Հալեպի հարավում

21:38 • 23.10.16

Սիրիական բանակը և աշխարհազորայինների ջոկատները գրոհ են սկսել Հալեպի հարավում ռազմավարական բարձունքները գրավելուց հետո:

Ինչպես դեպքի վայրից հաղորդում է РИА Новости-ի թղթակիցը, սիրիացի զինվորականներն ու «Հեզբոլլահ» լիբանանյան շարժման զինյալները ամրապնդվել են բարձունքում, որտեղ տեղակայված է Հակաօդային պաշտպանության զորամասը և աշտարակը:

Կառավարական զորքերը` ավիացիայի և հրետանու աջակցությամբ, հարձակման են անցել և շարժվում են բնակելի թաղամասի մոտակայքով:

Ահաբեկիչները դաժան դիմակայություն են ցուցաբերում: Բանակի և աշխարհազորայինների դիրքերը ականանետային ռմբահարման են ենթարկվում:

Հարձակման առաջին րոպեներին սիրիացի զինվորականներին հաջողվել է ոչնչացնել ծայրահեղականներին պատկանող 3 տանկ: