Սիրիական բանակն ամբողջությամբ վերադարձրել է Հալեպում ՀՕՊ զորամասի վերահսկողությունը

15:27 • 23.10.16

Սիրիական բանակն ամբողջությամբ ազատագրել է Հալեպի հարավում տեղակայված ՀՕՊ զորամասի տարածքը: Այդ մասին «ՌԻԱ Նովոստի»-ին հայտնել է սիրիացի ռազմական աղբյուրը:

Բանակի գրոհը սկսվել է կիրակի լուսաբացին:

Զինվորականներին հաջողվել է վերադարձնել վերահսկողությունը ահաբեկիչների ջոկատների հետ կատաղի մարտերից հետո. հայտնել է գործակալության զրուցակիցը:

Աղբյուրի խոսքով՝ տարածքում արդեն աշխատում են ինժեներային ստորաբաժանումները, ընթանում են ականազերծման աշխատանքներ: