Նիժնի Նովգորոդում ահաբեկչության երկու կասկածյալ է սպանվել

16:19 • 23.10.16

Իրավապահները ձերբակալության ընթացքում ահաբեկչության երկու կասկածյալի են սպանել Նիժնի Նովգորոդի բնակելի համալիրներից մեկի տարածքում: Այդ մասին «ՌԻԱ Նովոստի»-ին հայտնել է իրավապահ մարմինների աղբյուրը:

«Սպանվել է ահաբեկչության երկու կասկածյալ: Նրանք երթևեկելիս են եղել Daewoo Nexia մեքենայով: Այժմ դեպքի վայրում աշխատում են անվտանգության դաշնային ծառայության աշխատակիցները»,- ասել է զրուցակիցը:

Նա հայտնել է, որ այժմ բնակելի համալիրը շրջապատված է: Մեքենան, որում եղել են կասկածյալները, դեպքի վայրում է: Բնակիչներին թույլ չի տրվում դուրս գալ բնակարաններից: Նշվում է, որ կրակոցները լսվել են վաղ առավոտից: