Թուրքիայի զինված ուժերը Սիրիայում քրդերի ինքնապաշտպանության ուժերի ավելի քան 50 կետ են ոչնչացրել

13:56 • 23.10.16

Թուրքական բանակը Սիրիայի հյուսիսում «Եփրատի վահան» գործողության ընթացքում անցած օրվա ընթացքում ոչնչացրել է «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման ութ օբյեկտ և սիրիացի քրդերի ինքնապաշտպանության ջոկատների 51 օբյեկտ: Այդ մասին հայտնել է Թուրքիայի գլխավոր շտաբը. այս մասին գրում է «ՌԻԱ Նովոստի»-ն:

Հինգշաբթի օրը Թուրքիայի գլխավոր շտաբը հայտնել է օդային հարվածների հետևանքով Հալեպից հյուսիս ընկած հատվածում սիրիացի քրդերի ինքնապաշտպանության ուժերի 160-200 անդամների ոչնչացման մասին:

«Մեր զինված ուժերը ոչնչացրել է ԻՊ-ի ութ և «Դեմոկրատական միություն» կուսակցության (PYD) - «Քրդական աշխատավորական կուսակցության» 51 թիրախ: Շարունակվում է Մարի քաղաքից հարավ ընկած երեք բնակավայրերից PYD-ի գրոհայիններին դուրս հանելու սիրիական ընդդիմության գործողությունը: Մարտերի ընթացքում զոհվել է 4 և վնասվածք է ստացել ընդդիմության 20 մարտիկ»,- ասված է թուրքական ռազմական գերատեսչության հաղորդագրությունում:

Հաղորդվում է նաև, որ Թուրքիայի ռազմաօդային ուժերի օդային գործողության հետևանքով ոչնչացվել է ԻՊ-ի 11 գրոհային և նրանց ենթակայության տակ գտնվող չորս շինություն: