Գուշակ արջամուկը կանխատեսել է, թե ով է լինելու ԱՄՆ հաջորդ նախագահը

18:00 • 23.10.16

Գուշակ արջամուկ Յասիկը, որին life.ru են բերել Մոսկվայի կենդանաբանական այգուց, կանխատեսել է, թե ով է լինելու ԱՄՆ հաջորդ նախագահը: Նա ընտրել է Դեմոկրատական կուսակցությունից ԱՄՆ նախագահի թեկնածու Հիլարի Քլինթոնին. գրում է life.ru-ն:

Արջամուկ Յասիկն արդեն մեկ անգամ ճիշտ ընտրություն է կատարել՝ գուշակելով 2018 թվականի ֆուտբոլի աշխարհի առաջնության թալիսման գայլի պատկերը՝ պաշտոնական արդյունքների հայտարարվելուց մի քանի ժամ առաջ:

ԱՄՆ նախագահի 58-րդ ընտրությունները կայանալու են 2016 թվականի նոյեմբերի 8-ին: