Ռուբինյանց փողոցում վրաերթի ենթարկված կինը հիվանդանոցում գիտակցության չգալով մահացել է

11:20 • 24.10.16

Հոկտեմբերի 5-ին ոստիկանության Քանաքեռ-Զեյթունի բաժնում հաղորդում էր ստացվել, որ Երևանի Ռուբինյանց փողոցի թիվ 1 շենքի դիմաց 1989 թ. ծնված Գեղամ Հ.-ն «Ֆոլքսվագեն» մակնիշի ավտոմեքենայով վրաերթի է ենթարկել 1950 թ. ծնված Զեմֆիրա Առաքելյանին, որը վնասվածքներով տեղափոխվել էր հիվանդանոց: 

Ինչպես տեղեկացնում են ՀՀ ոստիկանության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, հոկտեմբերի 23-ին, ժամը 19-ին, Զեմֆիրա Առաքելյանը հիվանդանոցում գիտակցության չգալով մահացել է: 

Քննությունը վարում է ՀՀ ՔԿ Երևան քաղաքի քննչական վարչությունը: