Չինաստանը 2017թ. կարձակի «Չանյե-5» լուսնագնացը
Չինաստանի իշխանությունները պատրաստվում են հաջորդ տարի դեպի Լուսին ուղարկել «Չանյե-5» արբանյակը, որը պետք է լուսնային գրունտի նմուշներ հավաքի:
Ինչպես հայտնում է gazeta.ru-ն՝ վկայակոչելով Լուսնի «նվաճման» ազգային նախագծի գիտական ղեկավար Օույան Ցզիյուանին, արբանյակի արձակման համար անհրաժեշտ ամեն բան արդեն պատրաստ է:
«Նմուշների՝ Երկիր բերվելուց հետո մենք անմիջապես կանցնենք դրանց ուսումնասիրությանը»,-ասել է չինացին:
Աղբյուրը հիշեցնում է, որ անցած տարվա վերջին չինական մեկ այլ լուսնագնաց անցած 40 տարվա ընթացքում առաջին անգամ կարևոր տեղեկություններ է հավաքել Լուսնի մակերևույթից:










