Եվրամիությունը «տուրբուլենտության գոտում» է հայտնվել, և նրան կործանում է սպառնում. Շտայնմայեր
Գերմանիայի արտգործնախարար Ֆրանկ-Վալտեր Շտայնմայերը նախազգուշացրել է, որ Եվրամիությունը «տուրբուլենտության գոտում» է հայտնվել, և նրան կործանում է սպառնում, գրում է Sueddeutsche Zeitung–ը:
«Ֆինանսական ճգնաժամը, Եվրոպա փախստականների ժամանելը, ինչպես նաև Մեծ Բրիտանիայում հանրաքվեի առաջացրած ցնցումը (ԵՄ կազմից դուրս գալու հարցով-Խմբ.) Եվրոպան մտցրել են ուժեղ տուրբուլենտության գոտի»,- հայտարարել է Շտայնմայերը:
Նրա խոսքով՝ անցած տարվա ընթացքում ակնհայտ բաները, որոնք տասնամյակներ շարունակ սովորական էին ընկալվում, կասկածի տակ են հայտնվել:
«Եթե մենք մոռանանք, թե ինչու է թանկ ԵՄ-ն, այն կմահանա»,- նշել է նախարարը: Նա չի բացառել, որ «աջ հայացքների պոպուլիստները կփորձեն օգտվել իրավիճակից»:
Գերմանիայի արտգործնախարարը նաև ընդգծել է, որ գերատեսչությունը պատրաստվում է հանրության հետ Եվրամիության և նրա հեռանկարների վերաբերյալ քննարկման նախագիծ գործարկել:










