ԱՄՆ-ում հայտնաբերվել է 414 ոտք ունեցող կենդանի արարած (լուսանկար)

14:18 • 24.10.16

Կենդանաբաններն ԱՄՆ-ի Կալիֆորնիա նահանգի քարանձավներից մեկում հայտնաբերել են բազմոտանի արտասովոր արարած, որն ունի 414 ոտք, ինչպես նաև 200 թունավոր գեղձ ու 4 սեռական օրգան:

 

Ինչպես հայտնում է ria.ru-ն, Վիրջինիայի տեխնոլոգիական համալսարանի աշխատակից Փոլ Մարեքը նշել է, որ հայտնաբերված անողնաշարը` Illacme tobini-ն, աշխարհում 2-րդ ամենաշատ ոտք ունեցող արարածն է:

 

Աղբյուրը մանրամասնում է, որ ներկայում ամենաշատ ոտք ունեցողն Illacme plenipes-ն է, որը բնակվում է Կալիֆորնիայի լեռնային հատվածներում: Գիտնականներն առաջին անգամ այս տեսակի ներկայացուցիչներին հայտնաբերել են 1926թ.:

 

Նշվում է, որ Illacme plenipes-ը միջինն ունի 600, իսկ հազվագյուտ դեպքերում էլ` 700 վերջույթ: 

 

 

 

ԱՄՆ-ում հայտնաբերվել է 414 ոտք ունեցող կենդանի արարած (լուսանկար)