Հարկային օրենսգրքի և կառավարության ծրագրի միջև հակասություններ կան. Տիգրան Ջրբաշյան
Արդեն ընդունված Հարկային օրենսգիրքը չի համապատասխանում նոր կառավարության որդեգրած ծրագրային քաղաքականությանը: Այս կարծիքին է Հայաստանում Ամերիկյան առևտրի պալատի նախագահ, «Ամերիա» բանկի զարգացման գծով տնօրեն Տիգրան Ջրբաշյանը:
Նրա գնահատմամբ՝ նոր կառավարությունը ևս պատասխանատվություն է կրում նման հակասությունների համար, քանի որ բավականաչափ ժամանակ է ունեցել դրանք լրամշակելու համար:
«Կարծում էի, որ նոր կառավարությունը կգերադասի հետաձգել տվյալ փաստաթղթի ընդունումը, որպեսզի փորձի հստակեցնել և նոր մոտեցումները ներառել: Սակայն կառավարությունը չօգտվեց այդ հնարավորությունից»,- իր խոսքում մանրամասնեց նա։
Միևնույն ժամանակ Տիգրան Ջրբաշյանը վստահ է, որ երկրի գլխավոր տնտեսական փաստաթղթի վրա լրամշակման աշխատանքները դեռ կշարունակվեն և առաջիկայում Հայկային օրենսգրքում որոշակի փոփոխություններ կլինեն:
Մանրամասները` տեսանյութում










