Մալթայի օդանավակայանում ավիավթարի հետևանքով 5 մարդ է զոհվել

13:08 • 24.10.16

Մալթայի օդանավակայանում թռիչքից հետո կործանվել է թեթև շարժիչով ինքնաթիռ, ինչի հետևանքով ինքնաթիռում գտնվող 5 մարդ զոհվել է: Այդ մասին հայտնում է Airlive պորտալը:

 

Դեպքը տեղի է ունեցել երկուշաբթի՝ հոկտեմբերի 24-ին:

 

Ինքնաթիռն ուղևորվում էր Լիբիայի հյուսիս-արևմուտքում գտնվող Միսրատա քաղաք: Թռիչքից հետո տրանսպորտային միջոցն ընկել է գետնին և այրվել: Դեպքի վայր են ժամանել հրշեջները և արտակարգ իրավիճակների ծառայությունների աշխատակիցները:

 

Այժմ օդանավակայանի աշխատանքը դադարեցված է: