Մալթայում ավիավթարի հետևանքով զոհվել են Ֆրանսիայի ՊՆ աշխատակիցներ (տեսանյութ)

16:25 • 24.10.16

Մալթայում երկուշաբթի տեղի ունեցած ավիավթարի հետևանքով զոհված 5 հոգին Լիբիա էին մեկնում ֆրանսիական մաքսային ծառայության հրամանով: Այդ մասին, ինչպես հայտնում է Agence France-Presse-ը, ասված է Ֆրանսիայի պաշտպանության նախարար Ժան-Իվ Լե Դրիանի հայտարարությունում:

 

«Ինքնաթիռը դիտորդական առաքելություններ էր իրականացնում Միջերկրական ծովում ֆրանսիական պաշտպանության նախարարության համար»,- բացատրել է Լե Դրիանը:

 

Նախարարը հստակեցրել է, որ նրանց թռիչքի նպատակը Միջերկրական ծովում միգրացիոն հոսքերի մոնիթորինգն էր, ինչպես նաև մարդկանց անօրինական տեղափոխողների և թմրավաճառների երթուղիների հայտնաբերումը:

 

Նրա խոսքով՝ անձնակազմի հինգ անդամներից երեքը եղել են պաշտպանական գերատեսչության աշխատակիցներ, երկուսը՝ CAE ընկերության ներկայացուցիչներ: Այդ ընկերությանն է պատկանել ինքնաթիռը:

 

«Օդանավի կործանման պատճառները պարզելու համար տեղի իշխանությունների հետ համագործակցությամբ անցկացվում է ներքին հետաքննություն»,- ասել է Լե Դրիանը:

 

Ավելի վաղ հաղորդվել է, որ Մալթայի օդանավակայանում թռիչքից հետո կործանվել է թեթև շարժիչով ինքնաթիռ, ինչի հետևանքով զոհվել է ինքնաթիռում գտնվող 5 մարդ: 

Ինքնաթիռն ուղևորվում էր Լիբիայի հյուսիս-արևմուտքում գտնվող Միսրատա քաղաք: Թռիչքից հետո տրանսպորտային միջոցն ընկել է գետնին և այրվել: