Օմսկում խառը մարտարվեստի մարտիկը ծեծելով սպանել է Հայաստանի 32-ամյա քաղաքացու (լուսանկար)

16:06 • 24.10.16

ՌԴ Օմսկ քաղաքում խառը մարտարվեստի մարտիկը ծեծելով սպանել է Հայաստանի 32-ամյա քաղաքացու։

 

Ինչպես հայտնի է դարձել «СуперОмск» լրատվամիջոցին «ВКонтакте» սոցցանցի «Regik55» անվամբ խմբի անդամ, դեպքը տեղի է ունեցել Օմսկ քաղաքի Լենինսկի թաղամասում:

 

Նախնական վարկածով՝ 22-ամյա Նիկիտա Ֆեդոնենկոն ծագած վեճի ընթացքում ծեծի է ենթարկել Հայաստանի 32-ամյա քաղաքացի Վահե Զալիբեկյանին: Ստացած վնասվածքներից նա ավելի ուշ մահացել է:

 

Փաստի առթիվ հարուցվել է քրեական գործ ՌԴ քրեական օրենսգրքի 111-րդ հոդվածի 4-րդ մասով, որն է՝ «Առողջությանը ծանր վնաս հասցնելը, որն անզգուշությամբ հանգեցրել է մահվան»:

 

«Այժմ կասկածյալը ձերբակալված է: Հետաքննությամբ զբաղվում է հատուկ կարևորության գործերի հետաքննության բաժինը»,- լրատվամիջոցին հայտնել է ՌԴ քննչական կոմիտեի Օմսկի շրջանի քննչական գլխավոր վարչության ներկայացուցիչ Լարիսա Բոլդինովան:

 

Վեճի պատճառը դեռ հայտնի չէ: Սակայն, ինչպես հայտնի է դարձել «СуперОмск»-ին, Նիկիտա Ֆեդոնենկոյի բնակարանում խուզարկության ժամանակ հայտնաբերվել է իր, որը նման է սքինհեդների օգտագործած իրին: Նշվում է, որ կասկածյալը զբաղվել է մարտարվեստով:

 

Նա, մասնավորապես, զբաղվել է խառը մենամարտերի մարտարվեստով և անգամ մրցանակների արժանացել: 2013 թվականին ֆեդոնենկոն զբաղեցրել է երկրորդ տեղը «Ոսկե սաղավարտի գավաթ» մրցաշարում: