Ոստիկանությունը բերման է ենթարկել խոշոր չափերի գողություն համար պատժի կրումից խուսափողին
Ոստիկանության Թումանյանի բաժնի ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ՝ հոկտեմբերի 23-ին ժամը 11.30-ին, Բագրատաշենի սահմանային անցակետում հայտնաբերվել և բերման է ենթարկվել 1983 թ. ծնված Կարեն Ն.-ն։
Ինչպես տեղեկացնում են ՀՀ ոստիկանության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, քաղաքացին հուլիսի 1-ից հետախուզվում էր ՀՀ քր. օր.-ի 177 հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետի մեղադրանքով (Գողությունը, որը կատարվել է խոշոր չափերով) նշանակված պատժի կրումից խուսափելու մեղադրանքով:










